Սպիտակ գույնի Candy ROE H11A2TCEX-07 չորանոց մեքենան հագեցած է պտտվող մեխանիզմով և սենսորով՝ պարզեցված կառավարման համար։ Դրանց օգնությամբ կարելի է փոխել չորացման ռեժիմները, կարգավորել ջերմաստիճանը և դնել ժամանակաչափ։ Ընդհանուր առմամբ չորանոցն ունի 14 ծրագիր, որոնք ներառում են ջինսե գործվածքների չորացում, 2 ամենօրյա ծրագիր, ոչ լրիվ բեռնում, բմբուլե և փետուրե իրերի չորացում և «առանց ծալքերի» ռեժիմ։ Չորացումից հետո սարքի թմբուկն սկսում է նվազեցնել պտտման արագությունը և ապահովում է իրերի թեթև հարթեցում, կանխում է դրանց կնճռոտվելն ու տափակելը։ Լրացուցիչ Candy ROE H11A2TCEX-07 մոդելն առաջարկում է հիշողության գործառույթ, սուպերլվացում և չորացում՝ կախված նրանից, թե ուր է դրվելու չորացված իրը՝ պահարանի դարակին, թե կախիչին։ Սենսորային էկրանի ցուցիչները կտեղեկացնեն անսարքությունների առաջացման կամ ռեզերվուարի ամբողջական լցվելու մասին։