Corsair DOMINATOR Platinum RGB օպերատիվ հիշողությունը 16 ԳԲ-անոց 2 մոդուլ է՝ DIMM DDR5 ֆորմ-ֆակտորով։ Մինչև 5200 ՄՀց հաճախականություն ակնթարթային արագացմամբ սալիկները համակարգչի արտադրողականությունը հասցնում են այլ մակարդակի։ DDR5 ՕՀ-ն արագացնում է համալիր առաջադրանքների լուծումը՝ հզոր խաղեր, բարդ կոնտենտի ստեղծում, միաժամանակյա աշխատանք մի քանի ծրագրերում և այլն։
Corsair DOMINATOR Platinum RGB-ն պարզ սինխրոնիզացիայով թույլ է տալիս օգտագործել ստանդարտ կամ ձեռքով ստեղծել լուսավորության ռեժիմներ։ Power Management IC տեխնոլոգիան պատասխանատու է ելքային լարման կարգավորման և ՕՀ-ի կայուն աշխատանքի համար։ Intel XMP 3.0 պրոֆիլների աջակցությունը հեշտացնում է արտադրողականության պարամետրերի կարգավորումը առանձին առաջադրանքների և հավելվածների համար։