HP 250 G10 նոութբուքը 10-միջուկանի Intel Core i5-1334U պրոցեսորով հեշտությամբ հաղթահարում է ռեսուրսատար ծրագրերի, փաստաթղթերի և շնորհանդեսների խմբագրիչների, վեբ-էջերի, մուլտիմեդիա ֆայլերի գործարկումը։ Համակարգի արագագործությունն ապահովվում է 16 ԳԲ օպերատիվ հիշողության շնորհիվ։ Ֆայլերի պահպանման համար առաջարկվում է 512 ԳԲ ծավալով SSD պինդմարմին կրիչ։
HP 250 G10 նոութբուքը պատրաստված է 1.52 կգ քաշով արծաթագույն պլաստիկե իրանով։ IPS Full HD մատրիցով և 250 նիտ պայծառությամբ էկրանն արտածում է պատկերը հստակ մանրամասներով և հագեցած երանգներով։ Աղմուկի նվազեցման համակարգով և արհեստական բանականության տեխնոլոգիաներով 1 Մպ HD ձևաչափի տեսախցիկը երկուղղորդված խոսափողի հետ համատեղ երաշխավորում է հստակ տեսազանգեր։ Ստերեո բարձրախոսները վերարտադրում են մաքուր ծավալային հնչողություն։ Սարքերի հետ անլար սինխրոնացման համար ներդրված են Bluetooth 5.3 և Wi-Fi 6 ինտերֆեյսներ։ USB Type-A և Type-C պորտերը նախատեսում են արտաքին կրիչների, մկնիկի, տպիչի միացում։