Անլար/լարովի մկնիկ Attack Shark F1Air – խաղային մոդել հինգ ծրագրավորվող կոճակներով՝ կառավարումն անհատական նախասիրություններին հարմարեցնելու համար։ Մալուխով կամ լրակազմում ներառված USB ռեսիվերով միանալիս սարքն ապահովում է հարցման բարձրացված 8000 Հց հաճախականություն՝ առանց կառավարման հապաղումների։ 75 G արագացումը թույլ չի տալիս ցուցիչին շեղվել կամ դուրս գալ էկրանի սահմաններից ձեռքի կտրուկ շարժումների ժամանակ։
Nordic MCU 54L15 կարգավորիչով Attack Shark F1Air-ն ապահովում է կայուն կապ ռադիոալիքով կամ Bluetooth-ով։ 100 մլն սեղմման ռեսուրս ունեցող OMRON անջատիչներն անխափան արձագանքում են խաղերում հաճախակի ու ինտենսիվ սեղմումներին։ Հատուկ ծրագրային ապահովման միջոցով դուք կարող եք փոխել սենսորի զգայունությունը 1 dpi քայլով՝ ընդհուպ մինչև 60000 dpi, կուրսորի ցանկալի արագությունը կարգավորելու համար։ LOD-ի կարգավորումը թույլ է տալիս ընտրել գորգից սենսորի բարձրացման հինգ մակարդակներից մեկը՝ 0.7-ից մինչև 1.6 մմ։ Սև անփայլ կորպուսով մկնիկն ապահովում է մինչև 700 ժ աշխատանք մարտկոցից։ Լիցքավորման կամ լարային միացման մալուխն ունի գործվածքային հյուսվածք՝ մաշվելուց պաշտպանվելու համար։