Chieftec Iceberg 360 DARK սև գույնի հովացման համակարգը չսպասարկվող է, ուստի այն արդեն լիցքավորված է հեղուկ սառնագենտով և շահագործման ամբողջ ժամկետի ընթացքում լրացուցիչ լիցքավորման կարիք չունի։ Տարբեր տեսակի սոկետներ ունեցող կենտրոնական պրոցեսորների համար նախատեսված ունիվերսալ հեղուկային հովացման համակարգն իր կազմում ունի պղնձե ջրաբլոկ, ալյումինե ռադիատոր և դրանց միջև 400 մմ երկարությամբ ճկուն խողովակներ։ Այն համալրված է 120 մմ չափի երեք օդափոխիչով, որոնք պատասխանատու են ջերմության կայուն ցրման նպատակով ռադիատորի օդափոխման համար։ Հովացուցիչների պտտման արագությունը՝ կախված ԿՊ-ի ծանրաբեռնվածությունից, կարող է կազմել 500-2200 պտ/րոպ։ Chieftec Iceberg 360 DARK խաղային ԱՀ-ի հեղուկային հովացման համակարգի կարգավորվող ARGB լուսավորության տարրերը ներկառուցված են միայն ջրաբլոկի կորպուսում։ Ծանրաբեռնվածության տակ համակարգի առավելագույն ընդհանուր աղմուկը 34.7 դԲ է, ինչը կարելի է համեմատել երկու մարդու խլացված խոսակցության հետ։