Redragon Hodur [71625] պրոցեսորի հովացուցիչը պատասխանատու է ծանրաբեռնվածության տակ համակարգային բլոկի կենտրոնական պրոցեսորի կողմից անջատված մինչև 200 Վտ ջերմային էներգիայի հեռացման և ցրման համար։ Հովացման համակարգի կառուցվածքում օգտագործված են միջին չափի ալյումինե արծաթագույն ռադիատոր, 6 ջերմային խողովակ և ալյումինե-պղնձե հիմք։ Կենտրոնական պրոցեսորի ջերմափոխանակիչ կափարիչին հարող հատվածում խողովակները կազմում են հարթ մակերես (ուղիղ շփում)՝ ջերմահեռացման արդյունավետությունը բարձրացնելու համար։
Redragon Hodur [71625] աշտարակային պրոցեսորային հովացուցիչը կարող եք օգտագործել AM2, AM2+, AM3, ինչպես նաև LGA 1150, LGA 1151 կամ այլ բնիկով (socket) պրոցեսորների հովացման համար։ Համակարգը համալրված է 120x120 մմ շրջանակի չափսով օդափոխիչով, որն ապահովում է պտույտների ավտոմատ կարգավորում։ Մոդուլի աղմուկի մակարդակը կախված է համակարգի ծանրաբեռնվածությունից և մոտավորապես համապատասխանում է երկու մարդու հանգիստ խոսակցությանը։