Սպիտակ վարսահարդարիչ Rowenta Volumizer CV6130F0-ը համալրված է երկու կցորդով՝ կոնցենտրատորով և դիֆուզորով։ Առաջինը թույլ է տալիս ամբողջ օդի հոսքն ուղղել կոնկրետ մազափնջի վրա՝ առավել ճշգրիտ հարդարման համար, իսկ երկրորդն անհրաժեշտ է գանգուրների հետ աշխատելու համար։ Ներկառուցված իոնների գեներատորը նվազեցնում է մազերի էլեկտրականացումը և հեշտացնում դրանց հարդարումը։ Rowenta Volumizer CV6130F0 վարսահարդարիչն ունի ջերմաստիճանի 3 ռեժիմ և օդի հոսքի 2 արագություն։ Անհրաժեշտ ռեժիմը կարելի է ընտրել կոճակների օգնությամբ։ Սարքը նաև համալրված է 3D Volume Booster համակարգով, որն ապահովում է մազերի չորացումը՝ բարձրացնելով դրանք արմատներից, հաղորդելով ձև և ստեղծելով ծավալ։ Վարսահարդարիչի ներքին բաղադրիչները փոշուց և այլ աղտոտումներից պաշտպանված են հանովի ֆիլտրով։