Timberk TOR 21.1809 DC յուղային տաքացուցիչը կոմպակտ սարք է լայն ֆունկցիոնալով, այդ թվում՝ առավել հարմարավետ ջերմաստիճանային ցուցանիշներ ընտրելու հնարավորությամբ։ Էլեկտրաէներգիայի մեծ ծախսի հավանականությունը բացառելու համար օգտատերերը կարող են ընտրել համապատասխան հզորության աստիճանը մեխանիկական կառավարման վահանակի միջոցով։
Անհրաժեշտությո՞ւն է առաջացել տեղափոխել Timberk TOR 21.1809 DC յուղային տաքացուցիչը այս կամ այն վայր։ Դրա համար իրանի կառուցվածքում նախատեսված են ամուր բռնակ և ռետինապատ ներդիրներով անիվներ։ 9 սեկցիաներից յուրաքանչյուրը լցված է յուղով, որի ջերմաստիճանը բարձրանում է տնային օգնականի տաքանալուն զուգընթաց։ Դրանից հետո այն ջերմությունը տալիս է սենյակին՝ միաժամանակ չառաջացնելով թթվածնի այրում և օդի հոսքի չորացում։