Haylou LS11-RS4 Plus խելացի ժամացույցն ունի ոսկեգույն մետաղական կորպուս՝ IP68 պաշտպանության դասով, ուստի դիմացկուն է փոշու և ջրի ներթափանցման նկատմամբ։ Էլաստիկ սիլիկոնե ժապավենը հարմարավետորեն ամրանում է դաստակին և կարգավորվում ըստ չափսի։ Խելացի ժամացույցում տեղադրված է 1.78" անկյունագծով քառակուսի սենսորային AMOLED էկրան, որի վրա փոխանցվում է հստակ պատկեր՝ վառ և գունեղ երանգներով։
Սրտի զարկերի և արյան մեջ թթվածնի մակարդակի սենսորները հետևում են օգտատիրոջ առողջության ցուցանիշներին։ Բջջային սարքի հետ անլար համաժամեցման համար օգտագործվում է Bluetooth ինտերֆեյսը։ Սմարթֆոնին միանալիս էկրանին ցուցադրվում են զանգերի մասին ծանուցումները, հավելվածների հաղորդագրությունները և SMS-ները։ Մարտկոցը երաշխավորում է Haylou LS11-RS4 Plus խելացի ժամացույցի մինչև 240 ժամ ինքնավար աշխատանք ակտիվ ռեժիմում։