Ներկառուցվող Electrolux KEGB9420W սպասք լվացող մեքենան նախատեսված է մինչև 15 սպասքի հավաքածուի բեռնման համար։ Մոդելը հագեցած է 8 ավտոմատ ծրագրով։ Կոնդենսացիոն AirDry համակարգն ապահովում է խոնավության հեռացումը բնական եղանակով՝ տաք ջրով ցողման և օդի շրջանառության շնորհիվ։ SensorControl համակարգը մշտապես վերլուծում է ջրի թափանցիկությունը, օպտիմալացնում լվացման տևողության և պարզաջրման ցիկլերի քանակի պարամետրերը։ Ինքնամաքրման ծրագիրը պահպանում է հիգիենան բաքի ներսում, վերացնում բակտերիաների բազմացումը և տհաճ հոտերը։
Electrolux KEGB9420W սպասք լվացող մեքենայում տեղադրված է սենսորային կոճակներով և էկրանով վահանակ։ Wi-Fi-ով միանալիս հնարավոր է հեռակառավարում սմարթֆոնի հավելվածի միջոցով։ TimeBeam լուսային ճառագայթը հատակին պրոյեկտում է ծրագրի ավարտին մնացած ժամանակը։ Ներքին լուսավորության շնորհիվ հեշտանում է զամբյուղների բեռնաթափումը ոչ բավարար լուսավորության պայմաններում։ Հոսակորստից պաշտպանության համակարգը կասեցնում է ջրի մատակարարումը լցման ճկափողի և իրանի ներսում անսարքություններ հայտնաբերելու դեպքում։ Ինվերտորային շարժիչը երաշխավորում է տեխնիկայի անաղմուկ, կայուն և էներգաարդյունավետ աշխատանքը։