1 լ ծավալով Rashel М-5410 ֆրենչ-պրեսը հարմար է թեյ, խոտաբուսային ըմպելիքներ, սուրճ թրմելու համար։ Թափանցիկ ջերմակայուն ապակուց և չժանգոտվող պողպատից պատրաստված տարրան չի ներծծում հոտերը, չի օքսիդանում, դիմացկուն է մեխանիկական վնասվածքների և ջերմաստիճանի տատանումների նկատմամբ, ենթակա չէ կոռոզիայի առաջացման։ Նեղ քիթիկը բացառում է ցայտումը ըմպելիքը լցնելիս։
Բակելիտից ջերմամեկուսացված բռնակն ապահովում է հարմարավետ բռնում։ Չորս մակարդակով զտման համակարգը կանխում է թեյի տերևների և սուրճի մասնիկների հայտնվելը բաժակի մեջ։ Rashel М-5410 ֆրենչ-պրեսը կարելի է լվանալ սպասք լվացող մեքենայի մեջ։