Ugreen CM185 քարտ-ընթերցիչն ուշադրություն է գրավում երկու միակցիչների՝ USB-C-ի և USB-A-ի առկայությամբ։ Սարքը կարելի է միացնել ոչ միայն համակարգչին, այլև շարժական սարքին՝ սմարթֆոնին կամ պլանշետին։ Քարտ-ընթերցիչը համատեղելի է դյուրակիր սարքերի հետ՝ OTG տեխնոլոգիայի աջակցության շնորհիվ։ Միաժամանակ կարող է իրականացվել ընթերցում երկու հիշողության քարտից։ Տվյալների փոխանակման արագության հետ կապված դժվարություններ չեն լինի. քարտ-ընթերցիչը նախատեսված է մինչև 5 Գբիթ/վ արագությամբ տեղեկատվության փոխանցման համար։ Մոդելն ապահովում է առավել տարածված բոլոր հիշողության քարտերը՝ microSD, microSDHC, microSDXC, SD, SDHC, SDXC, MMCmicro և RS-MMC։
Ugreen CM185 քարտ-ընթերցիչը համալրված է դաստակի կախիչով։ Երկու միակցիչներն էլ վնասվածքներից և աղտոտումից պաշտպանված են կափարիչներով։ Մանրանկար ֆլեշ կրիչ հիշեցնող սարքն առանց դժվարության կտեղավորվի նույնիսկ կրծքի գրպանում։