Kitfort KT-5516 սպիտակ գույնի ուղղահայաց փոշեկուլը նախատեսված է չոր մաքրման համար։ Մոդելն ունի մի քանի կցորդ։ Տուրբոխոզանակը մակերեսից հավաքում է ոչ միայն փոշին, այլև մազերն ու բուրդը։ Այն ավելի խորն է մաքրում գորգերը՝ սովորական չպտտվող խոզանակի համեմատ։ Ճեղքային կցորդն օգնում է մաքրել շրիշակների երկայնքով, դժվարհասանելի և նեղ տեղերում։ Փոշեկուլն ունի անջատվող ձեռքի մոդուլ, որի օգնությամբ հարմար է մաքրել բազմոցները, բազկաթոռները, ներքնակները, ավտոմեքենայի սրահը։ HEPA 13 նուրբ զտման ֆիլտրը պահում է մանրագույն մասնիկների մինչև 99%-ը և կանխում դրանց կրկին հայտնվելը օդում։ Kitfort KT-5516 ուղղահայաց փոշեկուլը հագեցած է մաքրման գոտու լուսավորմամբ։ Այն օգնում է տեսնել փոշին, փշրանքները և բուրդը մութ անկյուններում։ Մոդելի գործողության շառավիղը 6 մ է։ Դա բավարար է հարակից սենյակներում մաքրություն անելու համար՝ առանց վարդակը փոխելու։ Սարքն ունի պատի ամրացում։ Դրա շնորհիվ փոշեկուլը հատակին տեղ չի զբաղեցնում և չի խանգարում խորդանոցում։