Երկնագույն Philips DST3020/20 արդուկը՝ 2200 Վտ հզորությամբ, գլուխ կհանի խորը ծալքերից, կկարողանա հարթեցնել մի քանի տակ ծալված իրերը։ Մոդելն արդուկում է երեք ռեժիմով՝ չոր, ջրի նախնական ցողմամբ կամ մինչև 160 գ/րոպե արագությամբ գոլորշու հարվածի օգնությամբ։ Տաք գոլորշու ազդեցությունը վերացնում է ուժեղ ծալքերը, թարմացնում և ախտահանում է իրերը։ Սարքում կարելի է կարգավորել գոլորշու մատակարարման ինտենսիվությունը և ջերմաստիճանը տարբեր նյութերի ու ճմրթվածության աստիճանների համար։ Սարքը պատրաստ է աշխատանքի միացնելուց ընդամենը 35 վրկ հետո։
Philips DST3020/20 արդուկը հագեցած է ինքնամաքրման գործառույթով։ Դրա ակտիվացման դեպքում սարքը մատակարարում է գոլորշու հզոր հոսք, որն անցքերից լվանում-հեռացնում է կեղտը և կրային նստվածքները։ Դա կանխում է հագուստի վրա բծերի ու ժանգոտ հետքերի առաջացումը, երկարացնում սարքավորման ծառայության ժամկետը։ Ուղղահայաց գոլորշահարման ռեժիմը հարմար է, երբ անհրաժեշտ է հարթեցնել իրերը կախիչի վրա կամ վարագույրները։ Ներբանի ակոսը թույլ է տալիս հարթեցնել կոճակների մոտ գտնվող հատվածները, շղթա-կայծակաճարմանդի երկայնքով։ Կաթիլապաշտպան համակարգի շնորհիվ իրերի վրա ջրի կաթիլներ և հետքեր չեն մնա։