JBL GO 3 դյուրակիր բարձրախոսն ապահովում է աուդիոյի հագեցած վերարտադրում զբոսանքի ժամանակ, բնության գրկում հանգստի ընթացքում, փակ տարածքում։ Պլաստիկից և գործվածքից պատրաստված կորպուսը պաշտպանված է փոշու և ջրի ներթափանցումից՝ համաձայն IP67 ստանդարտի։ Օղակը երաշխավորում է հարմարավետ տեղադրում ուսապարկի կամ հագուստի վրա։
Սմարթֆոնի, պլանշետի և այլ համատեղելի սարքի հետ անլար միացումն իրականացվում է Bluetooth տեխնոլոգիայով։ 4.2 Վտ ելքային հզորությամբ 47 մմ տրամագծով դինամիկը ստեղծում է մանրամասնեցված ձայն։ Մարտկոցի մեկ լիցքավորումը բավարարում է JBL GO 3 բարձրախոսի 5 ժամ ինքնավար աշխատանքի համար։