Մարտկոցի շնորհիվ Dreame V9P ուղղահայաց փոշեկուլն օժտված է անսահմանափակ գործողության շառավղով։ Քանդվող կառուցվածքը հեշտացնում է մաքրումը սահմանափակ տարածություններում՝ պատշգամբ, մեքենայի սրահ։ Չոր մաքրման սարքը հագեցած է 500 մլ տարողությամբ թափանցիկ տարայով։ Բազմացիկլոն ֆիլտրի շնորհիվ փոշեհավաքի լցվածության աստիճանը չի ազդում ներքաշման հզորության վրա։ Պաշտպանության ներկառուցված համակարգն անջատում է փոշեկուլը շարժիչի գերտաքացման դեպքում։
Dreame V9P-ն հագեցած է ադապտերով և լիցքավորման հարմարավետ հիմքով, տարբեր մակերեսների խնամքի համար նախատեսված գլխադիրների հավաքածուով։ Տուրբոխոզանակն արդյունավետորեն հավաքում է մազերն ու բուրդը գորգերից։ Տզային փոշու դեմ գլխադիրը բառացիորեն թափահարում է ներքնակը և արդյունավետորեն հավաքում աչքի համար անտեսանելի մասնիկները։ Կահույքի խոզանակը խնամքով է ազդում պաստառապատման գործվածքի վրա աղտոտվածությունները վերացնելիս։