Side by Side բացվող դռներով ZUGEL ZRCD430C սառնարանն ունի 90% խոնավությամբ թարմության գոտի, որի ներսում կարելի է պահել բանջարեղեն, մրգեր և կանաչի։ 0 °C ջերմաստիճանով խցիկը հարմար է մսի, ձկան և կաթնամթերքի համար։ Հակակոնդենսացիոն տաքացուցիչ տարրը կանխում է խոնավության առաջացումը իրանի միացման մասերում և խտացուցիչի սառցակալումը։ Power-Off Memory գործառույթը պահպանում է վերջին կարգավորումները սարքի հարկադիր անջատումից հետո։ Մոդելն աչքի է ընկնում 37 դԲ ցածր աղմուկի մակարդակով, քանի որ հագեցած է ինվերտորային կոմպրեսորով։ Ներքևում տեղակայված սառցախցիկի ծավալը կազմում է 135 լ։
ZUGEL ZRCD430C-ի ներսում օդը շրջանառվում է անընդհատ, ուստի սառցախցիկի և սառնարանային խցիկի պատերին սառցակեղև չի գոյանում։ Բաժանմունքների ներսի ընթացիկ ջերմաստիճանը կարելի է տեսնել արտաքին էկրանին։ Սառնարանային խցիկի 270 լ ծավալը բավարար է 3-5 հոգանոց ընտանիքի համար։ Սառցախցիկում մթերքների արագ որոնման համար նախատեսված է լուսավորություն։ Power-On Delay տեխնոլոգիան պաշտպանում է շարժիչը խափանումներից, որոնք կարող են առաջանալ լույսի կարճատև անջատումից հետո լարման տատանումների պատճառով։