Hoco X69 USB Type-C – USB 2.0 Type-A սև գույնի տափակ մալուխը կարող է օգտագործվել շարժական սարքերի լիցքավորման կամ դրանց միջև տվյալների փոխանցման համար։ Մալուխի կողմից ապահովվող 3 Ա հոսանքը նախատեսում է սմարթֆոնների կամ պլանշետների արագացված լիցքավորում։ Մալուխով տվյալների փոխանցումն իրականացվում է մինչև 0.48 Գբիթ/վ արագությամբ, ինչի շնորհիվ կարելի է մի սարքից մյուսը տեղափոխել 100 երաժշտական թրեք 5 վայրկյանում։
Hoco X69 տափակ մալուխի միակցիչների իրանները պատրաստված են հաստացված ՊՎՔ-ից, որը պաշտպանում է դրանք դեֆորմացիայից։ Մալուխի պղնձե ջղերն ունեն բարձր էլեկտրահաղորդականություն՝ էներգիայի ավելի քիչ կորուստներով։ Դրանք ճկուն են և կայուն կոռոզիայի նկատմամբ, ինչն ապահովում է մալուխի երկարատև շահագործումը։ Նեյլոնե հյուսվածքով տափակ հաղորդալարը կայուն է ծռվելու և խճճվելու նկատմամբ։ 1 մ երկարությունը մալուխը դարձնում է հարմար օգտագործման և տեղափոխման համար։