HONOR 200 սմարթֆոնը համալրված է 4 կողմից կորացված 6.78" անկյունագծով դիսփլեյով։ 4000 նիտ պայծառությամբ և 120 Հց թարմացման հաճախականությամբ AMOLED մատրիցան վերարտադրում է կոնտրաստային հստակ պատկեր։ Սմարթֆոնի կորպուսն ունի 7.7 մմ հաստություն և ալիքաձև տեքստուրավորված ծածկույթ։ Համակարգի արագագործությունը տարբեր հաշվարկային ծանրաբեռնվածության դեպքում ապահովվում է Qualcomm Snapdragon 7 Gen 3 պրոցեսորով և 12 ԳԲ օպերատիվ հիշողությամբ։ Մոդելում առաջարկվում է 512 ԳԲ հիշողություն օգտատիրոջ ֆայլերի պահպանման համար։
Հիմնական տեսախցիկը պարունակում է 50 Մպ լայնանկյուն սենսոր, 50 Մպ հեռաօբյեկտիվ օպտիկական և թվային զումով, 12 Մպ գերլայնանկյուն սենսոր մակրոնկարահանման գործառույթով։ Արհեստական բանականության վրա հիմնված մշակման ալգորիթմների և օպտիկական կայունացման հետ միասին դրանք ճշգրտորեն փոխանցում են դետալները, ստվերները, գույները լուսանկարներում։ 50 Մպ դիմային տեսախցիկը երաշխավորում է ռեալիստական դիմանկարային լուսանկարներ։ HONOR 200 սմարթֆոնում տեղադրված է 5200 մԱ*ժ տարողությամբ սիլիցիում-ածխածնային մարտկոց արագ լիցքավորման գործառույթով։