SINGER-2282 կարի մեքենան լիովին հարմար տարբերակ է ինչպես սկսնակների, այնպես էլ փորձառու վարպետների համար։ Այս մեքենայի օգնությամբ դուք կկարողանաք կարել, կոճակներ ամրացնել, եզրերը մաքրակարել։ Դրանում ծրագրավորված է ընդհանուր առմամբ 33 կարի գործողություն։ Թելի ավտոմատ անցկացման մեխանիզմը թույլ կտա ակնթարթորեն անցկացնել թելը, իսկ կանգառի դեպքում ասեղն ինքնաբերաբար բարձրանում է վերին դիրք։ Արագության սահուն կարգավորումն ապահովում է բոլոր պարամետրերի առավել ճշգրիտ կարգավորում։ Մի քանի ուղղություններով կարելու հնարավորության շնորհիվ մեծանում է կարի լայնությունը, ինչը թույլ է տալիս կատարել տարբեր դեկորատիվ նախշեր։ Կարի մեքենայով կատարվող կարերը ունեն 4 մմ երկարություն և 5 մմ լայնություն։
SINGER-2282 կարի մեքենան ունի կոճակների չափման գործառույթ, որն ապահովում է դրանց առավել ճշգրիտ և արագ կարումը։ Բազմաթիվ գործողությունների շնորհիվ դուք կկարողանաք կարել բավականին բարդ գործվածքներից, օրինակ՝ տրիկոտաժից։ Բոլոր կատարված կարերը ամրացվում են ինքնաբերաբար։ Քվիլթինգի թաթիկի առկայությունը թույլ կտա մեքենայով կարել բավականին հաստ գործվածքներ։ Առավել հարմարավետ աշխատանքի համար կարի մեքենան համալրված է ասեղներով, թևքային հարթակով, կոճերով և շատ այլ պարագաներով, որոնք միշտ պետք կգան կարի և սարքի շահագործման ընթացքում։ Կարի մեքենայի աշխատանքի ընթացքում սպառվում է ընդամենը 85 Վտ էլեկտրաէներգիա։