Էլեկտրական թեյնիկ Brayer BR1083-ը պատրաստված է դեկորատիվ նախշով սպիտակ մետաղական իրանով։ Առկա են նաև արծաթագույն ներդիրներ։ Թեյնիկի տարողությունը նախատեսված է 1.7 լ ջրի համար՝ սա ստանդարտ ծավալ է։ Թաքնված տիպի տաքացուցիչ տարրը չի պատվում նստվածքաշերտով (նակիպ)։ Վերևից այն փակված է չժանգոտվող պողպատից ներդիրով։ Այն ապահովում է ջրի հավասարաչափ և արագ տաքացում։ Ծալովի սևեռվող կափարիչը հեշտացնում է մուտքը թեյնիկի ներքին տարածություն՝ տարան լցնելու և մաքրելու համար։ Քթիկի մեջ գտնվող ֆիլտրը կանխում է կողմնակի մասնիկների հայտնվելը ըմպելիքի մեջ։ Չափիչ սանդղակը թույլ է տալիս վերահսկել ջրի մակարդակը։ Տաքացումը միացնելիս սարքի իրանի վրա վառվում է լամպը։
Brayer BR1083 էլեկտրական թեյնիկն ունի ստանդարտ էներգասպառում՝ 2200 Վտ։ Ջուրը տաքանում է մինչև 100°C 2-3 րոպեի ընթացքում։ Brayer BR1083-ը հագեցած է STRIX VNQ վերահսկիչով (կոնտրոլեր), որը պատասխանատու է անվտանգության համար։ Այն անջատում է սարքը, երբ ջուրը եռում է, կամ եթե օգտատերը պատահաբար միացրել է դատարկ թեյնիկը։ STRIX VNQ-ն ունի աշխատանքի ավելացված ռեսուրս՝ դիմանում է մինչև 12000 եռացման ցիկլի։