Intel Core i9-10900K OEM պրոցեսորը կատարյալ լուծում է խաղային համակարգի արդիականացման համար։ Այն պրոցեսոր է Comet Lake ճարտարապետության ապահովմամբ։ Միացման համար արդիական պարամետր է LGA 1200 հարթակին համապատասխանությունը։ Այն պարունակում է 10 միջուկ և արտադրվում է 14-նմ տեխպրոցեսի ստանդարտով։ Միջուկներն աշխատում են 3700 ՄՀց անվանական հաճախականությամբ, որը տուրբո ռեժիմում բարձրանում է մինչև 5300 ՄՀց։
Intel Core i9-10900K OEM-ն ապահովում է բազմահոսքայնության և վիզուալիզացիայի տեխնոլոգիաները։ L2 քեշի ծավալը հավասար է 2.5 ՄԲ-ի, իսկ L3 քեշը պարունակում է 20 ՄԲ։ Պրոցեսորի առանձնահատկությունը 46.9 ԳԲ/վ թողունակությամբ DDR4-2933 ՄՀց երկալիք հիշողության կարգավորիչի ապահովումն է։ Գրաֆիկայի կայուն արտածման համար օգտագործվում է Intel UHD Graphics 630 տեսաքարտը։ Պրոցեսորն ապահովում է արդյունավետ աշխատանք նույնիսկ 100 աստիճանի պայմաններում։ Ջերմարտադրման ցուցանիշը (TDP) համապատասխանում է 125 Վտ-ի։