Comet Lake միկրոճարտարապետության վրա հիմնված 6 միջուկանի Intel Core i5-10600KF BOX պրոցեսորը հեշտությամբ երաշխավորում է բարձր դասի տնային կամ գրասենյակային համակարգչի արտադրողականության բարձր մակարդակ։ Մոդելը զուրկ է գրաֆիկական միջուկից․ ձեզ անհրաժեշտ կլինի ընտրել տեսաքարտ։ Համատեղելի օպերատիվ հիշողության ծավալը՝ մինչև 128 ԳԲ։ Չնայած BOX կոմպլեկտավորմանը, սարքը հագեցած չէ հովացուցիչով։ Հովացման համակարգ ընտրելիս պետք է հաշվի առնել պրոցեսորի TDP ցուցանիշը, որը կազմում է 125 Վտ առավելագույն ծանրաբեռնվածության դեպքում։
Intel Core i5-10600KF BOX պրոցեսորի բազային հաճախականությունը հավասար է 4100 ՄՀց։ Առավելագույն հաճախականությունը տուրբո ռեժիմում 4800 ՄՀց է։ Տվյալների մշակման բարձր արագության հասնելու գործում նշանակալի դեր է կատարում 3-րդ մակարդակի 12 մեգաբայթանոց քեշ-հիշողությունը։ Էներգասպառման նվազեցումն ապահովվում է Enhanced SpeedStep տեխնոլոգիայի աջակցության շնորհիվ։