Canon EOS RP Kit RF 24-105mm IS STM անհայելի տեսախցիկը ներկայացված է սև գույնի թեթև կոմպակտ կորպուսով։ Սենսորային պտտվող էկրանով մոդելը ստեղծված է հարմարավետ նկարահանման համար, ինչի նպատակով ունի բազմաթիվ գործառույթներ։ Մոդելի հիմքում 35.9x24 մմ չափսի CMOS-մատրիցն է՝ 27.1 Մպ աջակցությամբ։ Այն օբյեկտիվի ոսպնյակների վրա ընկնող լույսը վերածում է թվային ազդանշանի։ Արդյունքում մենք ստանում ենք որակյալ պատկեր։ Դիաֆրագմայի f/4-7.1 ցուցանիշը վկայում է այն մասին, որ տեսախցիկն ավելի լավ է կիրառել փոքր օբյեկտների նկարահանման համար։ Դա կարող է լինել դիմանկարային, մակրոնկարահանում։ Այն նաև արդյունավետ է սենյակի ցածր լուսավորության պայմաններում նկարահանման համար։
Canon EOS RP Kit RF 24-105mm IS STM-ն աջակցում է զգայունության լայն տիրույթ՝ 100-40000 ISO։ Դա որոշում է կադրերի բարձր հստակությունը ցանկացած պայմաններում։ Բազմաժամյա նկարահանման համար տեղադրված է 1040 մԱ·ժ տարողությամբ Li-Ion մարտկոց, որի լիցքը բավարարում է 250 լուսանկարի։ Տարբեր սարքերին միանալու համար օգտագործվում է Bluetooth, իսկ ցանց դուրս գալու համար ներկառուցված է Wi-Fi մոդուլ։