սնուցման ադապտեր, փաստաթղթեր, ամրացման հավաքածու, USB մալուխ
Սնուցման տեսակ և լարում
DC 5Վ/1.5Ա
Հակավանդալային կառուցվածք
Ոչ
Չափսեր և քաշ
Երկարություն
69 մմ
Լայնություն
69 մմ
Բարձրություն
105 մմ
Քաշ
172 գ
Նկարագրություն
Digma DiVision 201 IP-տեսախցիկը բարձր տեխնոլոգիական և հուսալի սարքավորում է, որը կատարյալ կերպով հարմար է որևէ տարածքում տեղադրելու համար, օրինակ՝ գրասենյակում։ Տվյալ սարքն առանձնանում է տեսագրման բարձր որակով՝ առավելագույն կետայնությունը կազմում է 1280x720, ընդ որում կադրերի քանակը վայրկյանում կարող է հասնել 15 կադր/վրկ ցուցանիշի։
Digma DiVision 201 IP-տեսախցիկը միանում է անլար եղանակով։ Աշխատելով հատուկ հավելվածի հետ համատեղ՝ տեսախցիկը կկարողանա ձեզ տվյալներ փոխանցել սմարթֆոնի վրա աշխարհի ցանկացած կետում։ Բացի այդ, կարելի է կարգավորել նաև տեսանյութի փոխանցման ռեժիմը. տեսախցիկը կարող է արձագանքել շարժմանը կամ որևէ կոնկրետ սցենարի, ինչպես նաև աշխատել ցիկլային ռեժիմով։ Տեսագրությունը կարելի է իրականացնել ինչպես microSD ֆորմատի կրիչի վրա (ծավալը կարող է հասնել 64 GB-ի), այնպես էլ տվյալների որևէ ամպային պահոցում։ Առանձին նշենք, որ տեսախցիկն իրեն հիանալի է դրսևորում նաև օրվա մութ ժամերին, ինչը դրա օգտագործումը կդարձնի առավելագույնս արդյունավետ և օգտակար։ Մոդելը համալրվում է հատուկ սնուցման ադապտերով, USB մալուխով և հավաքածուով, որի օգնությամբ իրականացվում է սարքի ամրացումն անհրաժեշտ վայրում։