Dahua DH-IPC-HDBW1431EP-0280B-S4 IP-տեսախցիկը պատրաստված է գմբեթաձև մետաղական իրանով՝ IP67 պաշտպանության դասով։ Այն կայուն է ջերմաստիճանի տատանումների, մթնոլորտային տեղումների, արևի ճառագայթների և փոշու ազդեցության նկատմամբ։ 4 Մպ CMOS մատրիցն ապահովում է մանրամասն տեսագրություն՝ 2688x1520 պիքսել կետայնությամբ։ 30 մ հեռահարությամբ ԻԿ-լուսավորությունը երաշխավորում է նկարահանում անբավարար լուսավորության պայմաններում։
Միացումը և տվյալների փոխանցումն իրականացվում են միասնական PoE ալիքով։ Ներկառուցված դետեկտորի հիման վրա շարժման հայտնաբերման համակարգը ֆիքսում է դինամիկ օբյեկտը և ակտիվացնում նկարահանումը, ինչի շնորհիվ պահոցի հիշողությունը և էներգառեսուրսը ծախսվում են ռացիոնալ։ DMSS հավելվածը նախատեսում է Dahua DH-IPC-HDBW1431EP-0280B-S4 տեսախցիկի հեռակառավարում շարժական սարքից։