HP OfficeJet 8620 Pro, HP OfficeJet Pro 8600, HP OfficeJet 8610 Pro, HP OfficeJet 8100 Pro, HP OfficeJet 8600 Pro Plus
Նկարագրություն
Cactus CS-CN047 թանաքային քարթրիջն իրենից ներկայացնում է համատեղելի ծախսվող բաղադրիչ, որը երաշխավորում է որակյալ գունավոր արտատպումների ստացում՝ այն թանաքային տպագրության տեխնոլոգիան աջակցող տպիչներում օգտագործելիս։ Սարքը հարմար է HP այնպիսի տպիչներում տեղադրելու համար, ինչպիսիք են OfficeJet 8620 Pro, OfficeJet 8100 Pro, OfficeJet 8610 Pro, OfficeJet 8600 Pro Plus, ինչպես նաև Officejet Pro 8600 մոդելները։ Մոդելը պարունակում է ծիրանագույն թանաք, որն աչքի է ընկնում թղթային կրիչի վրա արագ չորանալու ունակությամբ՝ թույլ չտալով պատկերի և նիշերի քսվելը։ Cactus CS-CN047-ը տեղադրված է հերմետիկ փաթեթավորման մեջ, ինչը նպաստում է տպագրության գործընթացում դրա հատկությունների պահպանմանը։ Փաթեթավորումը խորհուրդ է տրվում բացել անմիջապես լիցքավորումն սկսելուց առաջ։ Քարթրիջի ռեսուրսը նախատեսված է 1500 էջ տպելու համար, որոնց վրա պատկերը կլինի հստակ, հագեցած և վառ։ Այս քարթրիջի տարողությունը հասնում է 26 մլ-ի, ինչը թույլ է տալիս օգտատերերին որոշ ժամանակ մոռանալ սարքը փոխելու անհրաժեշտության մասին։