մալուխ USB Type-A - USB Type-C, փաստաթղթեր, USB Type-A ռեսիվեր
Առանձնահատկություններ, լրացուցիչ
էկվալայզեր
Քաշ
303 գ
Նկարագրություն
Dolby Atmos տեխնոլոգիայով և էկվալայզերով Corsair VOID WIRELESS v2 սպիտակ անլար ականջակալները մաքուր փոխանցում են ցածր և բարձր հաճախականությունները։ 7.1 Virtual ձևաչափը ծրագրային ապահովման օգնությամբ նմանակում է տարածական ձայնը և թույլ է տալիս զգալ էֆեկտների ուղղությունը։ Ճկուն ոտիկով, աղմուկի խլացմամբ համակողմանի խոսափողը հստակ փոխանցում է բարձր և ցածր խոսքը։ PS4 և PS5 կոնսոլների հետ համատեղելի ականջակալները կարելի է միաժամանակ միացնել երկու սարքի։ Ականջն ընդգրկող կառուցվածքով Corsair VOID WIRELESS v2-ը հագեցած է երկարությամբ կարգավորվող գլխակալով, ականջները չսեղմող բաժակներով՝ փափուկ ամբուշյուրներով և դեկորատիվ բազմագույն լուսավորությամբ։ Մեխանիկական կոճակների օգնությամբ կարող եք փոխարկել հնչողության ռեժիմները, նվագարկել կամ դադարեցնել երաժշտական թրեքերը։ Bluetooth-ով և ռադիոալիքով կապ ունեցող ականջակալները կայուն աշխատում են 10 մ հեռավորության վրա և դիմանում մինչև 130 ժ առանց լիցքավորման։