27 դյույմանոց էկրանով ASUS ROG Strix XG27ACS մոնիտորն ապահովում է կառավարում DisplayWidget Center հավելվածի միջոցով, որը թույլ կտա փոխել դրա կարգավորումներն առանց հենց սարքի կոճակներին դիպչելու անհրաժեշտության։ Մոդելը հագեցած է էրգոնոմիկ տակդիրով, որը թույլ կտա կարգավորել էկրանի թեքության անկյունը և բարձրությունը։ Ինչպես նաև դրա օգնությամբ կարելի է սարքը պտտել դիմանկարային ռեժիմով։ Տակդիրի կառուցվածքում նախատեսված է սմարթֆոնի բռնիչ, որպեսզի բջջային սարքը միշտ ձեռքի տակ լինի։ Այն կարելի է նաև լիցքավորել մոնիտորից USB Type-C միակցիչի միջոցով։ Եթե ցանկանում եք խնայել համակարգչային սեղանի տարածքը, տակդիրը կարելի է առանձնացնել և մոնիտորը տեղադրել պատին ստանդարտ VESA ամրակապի օգնությամբ։
ASUS ROG Strix XG27ACS խաղային մոնիտորն ապահովում է արհեստական բանականության վրա հիմնված GamePlus տեխնոլոգիան։ Դրա օգնությամբ սարքն իրական ժամանակի ռեժիմում վերլուծում է պատկերը՝ նշանառությունը կարգավորելու և շութերներում կրակոցների ճշգրտությունը բարձրացնելու համար։ Dynamic Shadow Boost տեխնոլոգիայի շնորհիվ բարելավվում է խաղային տեսարանների մութ հատվածների արտացոլումը։ Մոնիտորը համակարգչին միացնելու համար առկա են DisplayPort 1.4, HDMI 2.0 և USB Type-C վիդեոմիակցիչներ։