JVC JH-VS130 փոշեկուլն ունի ուղղահայաց կառուցվածք և թեթև քաշ՝ 4.15 կգ։ Քանի որ սարքն աշխատում է սեփական մարտկոցով, որը բավականացնում է 35 րոպե անընդմեջ աշխատանքի համար մեկ լրիվ լիցքավորումից հետո, դրա սեփականատերը կախված չէ տան վարդակների տեղակայությունից, և մաքրություն կատարելն ավելի հեշտ է։ Այնքան, որ դուք կցանկանաք տան խնամքին ներգրավել նաև երեխաներին։ Իսկ նրանց դա միայն դուր կգա, չէ որ փոշեկուլը թեթև է, և դրանով կարելի է «զբոսնել» ամբողջ բնակարանով մեկ։\nԱղտոտվածության համար նախատեսված 0.6 լ տարողությունը գտնվում է կառուցվածքի վերին հատվածում։ Սարքի ներքաշման հզորությունը կարգավորվում է 2 մակարդակով, իսկ նուրբ մաքրման ֆիլտրը կանխում է մանր աղտոտիչների վերադարձը դեպի օդ։ Փափուկ բամպերի շնորհիվ մաքրության ընթացքում կահույքը քերծելու կամ վնասելու վտանգ չկա։ Կոմպակտ պահպանման համար JVC JH-VS130 փոշեկուլը տեղադրվում է ուղղահայաց։