գոլորշիով խոնավացում, անընդհատ գոլորշու մատակարարում, ռեզերվուարի կափարիչի սիլիկոնե խտարար
Չափսեր և քաշ
Լայնություն
142 մմ
Բարձրություն
280 մմ
Խորություն
115 մմ
Արդուկի քաշ
1.55 կգ
Նկարագրություն
Galaxy GL 6116 արդուկը կուրախացնի անսահման հնարավորություններով, որոնք հեշտացնում են հագուստի խնամքը։ Գլխավոր առանձնահատկությունը կերամիկական պատվածքով ուլտրահարթ ներբանն է, որը երաշխավորում է գերազանց սահք ցանկացած գործվածքի վրայով։ Շահագործման հարմարավետությունը երաշխավորվում է էրգոնոմիկ բռնակի, կոճակների հարմար դասավորվածության և կայուն տակդիրի շնորհիվ։
Galaxy GL 6116-ի հզորությունը հասնում է մինչև 2200 Վտ-ի, իսկ սահուն կարգավորման առկայությունը թույլ է տալիս արդուկել բոլոր տեսակի գործվածքները՝ սահմանելով հզորության անհրաժեշտ մակարդակը, որպեսզի հագուստը չվառվի։ Նախատեսվում է ջրի մեծ 220 մլ տարա։ Լրակազմում առկա է հարմար չափիչ բաժակ։ Գրավիչ է այն, որ տվյալ մոդելը կարող է կիրառվել ուղղահայաց շոգեմշակման համար։
Չորացած իրերի օպերատիվ և հարմարավետ արդուկումը երաշխավորվում է ցողման ֆունկցիայի և գոլորշու հարվածի շնորհիվ, որը գործում է 180 գ/րոպե արագությամբ։ Արդուկը համալրված է նստվածքի գոյացումից հուսալի պաշտպանությամբ, ինչը թույլ է տալիս օգտագործել չմաքրված ջուր։ Ներբանը լրացուցիչ համալրված է ինքնամաքրման համակարգով, իսկ լարն ունի գնդաձև ամրացում, ինչն աշխատանքն ավելի հարմար է դարձնում։