Samsung SC8835 փոշեկուլը՝ սև-սպիտակ պլաստիկե կորպուսով, թույլ է տալիս կատարել չոր մաքրում բնակելի տարածքներում և մաքրել փոշին ու մանր աղբը հատակից, գորգածածկույթներից, կահույքից։ Սարքը հագեցած է ցիկլոնային զտիչով և նուրբ մաքրման զտիչով, որոնք հոգ են տանում փոշեկուլի միջով անցնող օդի մաքրության մասին։ 2200 Վտ էլեկտրաշարժիչի հզորության դեպքում փոշեկուլն ունի 430 Վտ ներքաշման առավելագույն հզորություն, ինչը լուրջ ցուցանիշ է կենցաղային նշանակության մոդելի համար։
Փոշին հավաքելու համար Samsung SC8835 փոշեկուլում նախատեսված է 2 լիտրանոց պլաստիկե փոշեհավաք տարա, որը դժվար չէ անջատել սարքից և ազատել կուտակված փոշուց։ Ունենալով 3 մետր երկարությամբ ճկուն գուպր և 7 մետրանոց ցանցային լար՝ փոշեկուլն ունի 10 մետր գործողության շառավիղ և թույլ է տալիս հարմարավետորեն մաքրել մեծ բնակարանը կամ առանձնատունը։ Էլեկտրական սարքը համալրված է մասնագիտացված գլխադիրների հավաքածուով, որոնք թույլ են տալիս արդյունավետ և խնամքով հեռացնել փոշին կահույքից և հատակից։