Ubiquiti Nanostation Loco 5AC մուտքի կետն առանձնանում է իր հնարավորություններով և գերազանց ընտրություն կդառնա գրասենյակներում ու փոքր ձեռնարկություններում օգտագործելու համար։ Տվյալ մոդելը պատրաստված է հերմետիկ և ամուր կորպուսում, ինչի շնորհիվ կարող է օգտագործվել դրսում։ Սարքը նախատեսված է պատին տեղադրելու համար։ Միացումն իրականացվում է Passive PoE տեխնոլոգիայի աջակցությամբ Ethernet միացքի միջոցով։
Ubiquiti Nanostation Loco 5AC մուտքի կետն աշխատում է 5 GHz հաճախականությամբ և աջակցում է Wi-Fi 802.11n ստանդարտը, ինչպես նաև ֆիրմային AirMax AC արձանագրությունը, ինչի շնորհիվ անլար կապի արագությունը կարող է հասնել մինչև 450 Մբիթ/վ-ի։ 20 dBm հաղորդիչի հզորության, ինչպես նաև 13 dBi ուժեղացման գործակցով ներքին ալեհավաքի շնորհիվ սարքը կարող է ապահովել կայուն ազդանշան առանց խոչընդոտների և աղավաղումների՝ անկախ միացված սարքերի քանակից։
Ubiquiti Nanostation Loco 5AC մուտքի կետն աջակցում է կառավարում Web-ինտերֆեյսի միջոցով։ Մոդելի տարբերակիչ առանձնահատկությունն է միացված սարքերի համար DHCP սերվերի աջակցությունը։