RJ45 Rexant 06-0105-С պատի վարդակը ունիվերսալ լուծում է համակարգիչները և այլ համատեղելի սարքավորումները ինտերնետ ցանցին միացնելու, ինչպես նաև տանը կամ գրասենյակում լոկալ ցանց ստեղծելու համար։ Տվյալ մոդելը սարքավորված է 2 դասական ցանցային պորտով, ինչը կապահովի պարզ և հարմարավետ միացում։ Վարդակի կարևոր առանձնահատկությունը 5-րդ կատեգորիային (Cat. 5) համապատասխանությունն է, ինչի շնորհիվ հնարավոր է տվյալների փոխանցում մինչև 100 Մբիթ/վ արագությամբ՝ 100 ՄՀց հաճախականությամբ։
RJ45 Rexant 06-0105-С պատի վարդակի իրանը պատրաստված է բարձրորակ պլաստիկից, որը կայուն է տարբեր մեխանիկական ազդեցությունների, ուլտրամանուշակագույն ճառագայթների, ինչպես նաև տարբեր աղտոտումների նկատմամբ։ Բացի այդ, վարդակն ունի չեզոք դիզայն և ներկված է սպիտակ գույնով, ինչի շնորհիվ հեշտությամբ կլրացնի ցանկացած տարածքի ինտերիերը։ Ինչպես նաև, համեմատաբար կոմպակտ չափսերի և պտուտակային ամրացման եղանակի շնորհիվ, մոդելն առանձնանում է պատերի և գիպսաստվարաթղթե կառուցվածքների ներսում տեղադրման պարզությամբ և հարմարավետությամբ։ Մատակարարվում է հատով՝ ֆիրմային փաթեթավորմամբ։