Սև գույնի Tucano Gommo ունիվերսալ 14 դյույմանոց պատյանը հարմար է 13-14" անկյունագծով նոութբուքերի պահպանման և տեղափոխման համար։ Այն պատրաստված է պոլիուրեթանից, որն աչքի է ընկնում բարձր ամրությամբ և փափկությամբ, դիմանում է մեծ ծանրաբեռնվածությանը, ինչպես նաև կայուն է քերծվածքների և խոնավության ազդեցության նկատմամբ։ Tucano Gommo պատյանն ունի 1 ներքին բաժին, որը փակվում է կայծակաճարմանդով և ունի փափուկ պաշտպանիչ աստառ։ Առկա է նաև կայծակաճարմանդով արտաքին կազմակերպիչ, որտեղ կարելի է պահել փաստաթղթեր և մանր իրեր։