Կարմիր գույնի AgfaPhoto Realyshot WP8000 կոմպակտ լուսանկարչական ապարատը հագեցած է 24 MP CMOS մատրիցով՝ 100-400 ISO զգայունությամբ։ Այն նկարահանում է լուսանկարներ մինչև 6000×8000 կետայնությամբ և տեսանյութեր 2.7K, Full HD, HD ձևաչափերով։ Տեսանյութերը կարելի է ձայնագրել մինչև 29 րոպե տևողությամբ։ Մոդելը հարմար է ճանապարհորդությունների, տոների ժամանակ սիրողական նկարահանումների համար։ Ջրակայուն կորպուսի շնորհիվ լուսանկարչական ապարատը կնկարահանի մինչև 3 մ խորության վրա։ 2, 5 և 10 վրկ ինքնաարձակումը թույլ է տալիս վերացնել տեսախցիկի ցնցումը, որն առաջանում է փականի կոճակը սեղմելիս։ Ֆունկցիան արդիական է բնապատկերներ, մոտ տարածությունից մանր առարկաներ նկարահանելիս։ Ներկառուցված կայունացուցիչը վերացնում է ձեռքերի դողալու էֆեկտը և հարթեցնում է շարժումները ֆոտո և վիդեո նկարահանման ժամանակ։ 16-ապատիկ թվային խոշորացումը (zoom) թույլ է տալիս մոտեցնել և նկարահանել փոքր և միջին հեռավորության վրա գտնվող օբյեկտները։
AgfaPhoto Realyshot WP8000 կոմպակտ լուսանկարչական ապարատը կարող է ավտոմատ կերպով ճանաչել դեմքերն ու ժպիտները, կենտրոնանալ դրանց վրա՝ մարդկանց հստակ կադրեր ստանալու համար։ Մոդելում նախատեսված է 2.7” անկյունագծով էկրան՝ նկարահանված կադրերը դիտելու համար։ Բռնկման օգնությամբ կարելի է լուսանկարել օրվա մութ ժամերին։ Այն միանում է ավտոմատ, հագեցած է կարմիր աչքերի էֆեկտի ճնշման ռեժիմով և աշխատում է մինչև 1.5 մ հեռավորության վրա։