Pozis FV-115 սառցարան-պահարանն ապահովում է տարբեր մթերքների որակյալ սառեցում երկար ժամանակով։ Տվյալ մոդելի արտադրողականությունը կազմում է օրական մինչև 9.5 կգ մթերք։ Գերսառեցման ռեժիմի միջոցով հնարավոր է առավելագույնս արագ սառեցնել մթերքները՝ դրանցում պահպանելով համային որակներն ու օգտակար հատկությունները։ Սառցախցիկի ներսում տեղադրված են 111 լ ընդհանուր օգտակար ծավալով 6 քաշովի արկղեր՝ պատրաստված բարձր ամրության թափանցիկ պլաստիկից։ Էլեկտրաէներգիայի հանկարծակի անջատման դեպքում Pozis FV-115 սառնարանն ունակ է պահպանել ցուրտը 12 ժամվա ընթացքում։ Այլ առանձնահատկություններից նշվում են մեխանիկական կառավարումը, դռան վերատեղադրման հնարավորությունը, էներգասպառման B դասը։