Edifier R1700BT 2.0 բարձրախոսները ներկայացված են լակոնիկ սպիտակ իրանով՝ հակադիր մոխրագույն ներդիրներով և դինամիկների մագնիսական էկրանավորմամբ։ 66 Վտ ընդհանուր հզորությամբ համակարգը երաշխավորում է հստակ հնչողություն՝ 60-20000 Հց հաճախականության տիրույթում ձայների վերարտադրման շնորհիվ՝ ընդամենը 0.5% ընդհանուր շեղումների մակարդակով։ Հարմարավետ շահագործմանը նպաստում է բասերի և բարձր հաճախականությունների կարգավորման հնարավորությունը։
Edifier R1700BT սարքը համալրված է անլար հեռակառավարման վահանակով՝ հնչողության կարգավորումները ղեկավարելու համար։ Իրանի վրա առկա է RCA միակցիչ, ինչպես նաև հնարավոր է միացում Bluetooth-ի միջոցով։ Համակարգը բաղկացած է երկու ճակատային ֆազաինվերտորային բարձրախոսներից (ԲՀ 1.9 սմ և ՑՀ 11.6 սմ), որոնք ներկայացված են 15.4x25.4x21.4 սմ չափսերով փայտե իրաններում։ Մատակարարումն իրականացվում է հեռակառավարման վահանակով և երկու ակուստիկ մալուխներով։