INHOUSE ICM2003G պարկուճային սուրճի մեքենան նախատեսված է Nespresso Original պարկուճներից սուրճ պատրաստելու համար։ Սարքը կառավարվում է կոճակների օգնությամբ։ Կա ըմպելիքի ծավալը կարգավորելու հնարավորություն։ Կառուցվածքում նախատեսված են օգտագործված պարկուճների տարա և կաթիլների հանովի սկուտեղ՝ սուրճի մեքենայի օգտագործումն ավելի հարմարավետ դարձնելու համար։ Բաժակների՝ ըստ բարձրության կարգավորվող հենակը թույլ կտա օգտագործել տարբեր ծավալի տարաներ։ INHOUSE ICM2003G-ն ավտոմատ կերպով կանջատվի երկար ժամանակ օգտատիրոջ գործողությունների բացակայության դեպքում։ Ընտրանքը թույլ կտա խնայողաբար ծախսել էլեկտրաէներգիան։ Սուրճի մեքենան հագեցած է հոսանքահարումից պաշտպանությամբ։