Polaris PHB 1637AL CUBE ընկղմվող բլենդերը ներկայացված է բռնելու համար հարմար արծաթագույն կորպուսում։ Պտտվող մեխանիզմը թույլ է տալիս սահուն ընտրել 30 արագություններից 1-ը, օգտագործել իմպուլսային և տուրբո ռեժիմները։ Պաշտպանության ներկառուցված համակարգն ավտոմատ կերպով անջատում է սարքը տևական անընդմեջ աշխատանքից առաջացած գերտաքացման կամ գերբեռնվածության դեպքում։
Հավաքածուի մեջ ներառված 11 գլխադիրների շնորհիվ Polaris PHB 1637AL CUBE-ն օգնում է բազմաթիվ կերակրատեսակների պատրաստման գործում։ 500 մլ և 2 լ տարողությամբ թասերով 2 մանրացուցիչները թույլ են տալիս սոուսներ պատրաստել անհրաժեշտ ծավալով։ 700 մլ չափիչ բաժակն օգնում է ճշգրիտ պահպանել բաղադրատոմսը։ Բլենդերը համալրված է հարիչով, պյուրե պատրաստելու, կաթը փրփրեցնելու, մանրացնելու, խորանարդիկներով և շերտերով կտրատելու գլխադիրներով։