Սև գույնի SVEN 450 բարձրախոսն իրենից ներկայացնում է հարմարավետ մոնոբլոկ երկու բարձրախոսներով։ Մոդելը հարմար է տանը, ամառանոցում կամ այլ վայրերում որակյալ երաժշտություն լսելու համար։ Փոքր չափի շնորհիվ սարքը կարելի է տեղադրել աշխատանքային սեղանին կամ հեռուստացույցի տակ։
10 Վտ ընդհանուր հզորությամբ SVEN 450 բարձրախոսն ապահովում է մաքուր և համակողմանի հնչողություն։ Bluetooth-ի աջակցման շնորհիվ կարելի է հեռարձակել սիրելի երաժշտությունը պլանշետից, սմարթֆոնից կամ նոութբուքից։ Պլաստիկե իրանն ունի մաշվածակայունության բարձր աստիճան, այդ պատճառով երկար ժամանակ պահպանում է սկզբնական տեսքը։