jack 3.5 մմ - jack 3.5 մմ մալուխ, պատյան, մալուխ jack 3.5 մմ - jack 6.3 մմ
Առանձնահատկություններ, լրացուցիչ
Shareport տեխնոլոգիա
Նկարագրություն
Արծաթագույն OneOdio A71 լարային ականջակալներն ունեն ծալովի կառուցվածք և շատ տեղ չեն զբաղեցնում պայուսակում կամ ուսապարկում։ Փափուկ ամբուշյուրները և կարգավորվող գլխակալը ապահովում են ականջակալների հարմարավետ կրում։ Hi-Res Audio հավաստագիրը հաստատում է ականջակալների՝ հաճախությունների ընդլայնված տիրույթ (20-ից մինչև 40000 Հց) վերարտադրելու ունակությունը։ Դրա շնորհիվ ականջակալներում լսելի են ձայնի բոլոր նրբությունները, օբերտոնները և մաքուր բարձր հաճախությունները։ Դա թույլ է տալիս օգտագործել ականջակալները վոկալի և երաժշտության ստուդիական ձայնագրության համար։ OneOdio A71 լարային ականջակալներում ապահովվում է Shareport տեխնոլոգիան, որը նախատեսում է դրանց ևս մեկ ականջակալի միացում՝ աուդիոյի համատեղ լսման համար։ Ականջակալների ֆունկցիոնալությունը լրացնում է անջատվող 1.5 մետրանոց մալուխի վրա խոսափողի առկայությունը։ Այնտեղ է գտնվում նաև խոսափողի միացման/անջատման և զանգին պատասխանելու կոճակը։ Ձայնագրության ժամանակ ականջակալների հարմարավետ օգտագործման համար կարելի է դրանք միացնել 3 մետրանոց մալուխի միջոցով։