KEYRON OM-XL Pebble Gray մոխրագույն գորգիկը հարմարավետ մակերես է համակարգչային մկնիկի համար։ Կտորե Speed ծածկույթն օգնում է կառավարիչին ակնթարթորեն արձագանքել արագ և լայն թափով շարժումներին։ Ռետինե տակդիրը չի սահում հարթ փայլեցված կամ ապակե սեղանի վրայով։
KEYRON OM-XL Pebble Gray-ն օժտված է հսկայական չափսերով, ինչի շնորհիվ ծածկում է սեղանածածկի գրեթե ամբողջ մակերեսը։ Դուք կարող եք գորգիկի վրա տեղադրել մկնիկը և ստեղնաշարը, ընդ որում՝ կառավարիչները չեն խանգարի միմյանց։ Կարված եզրերը բացառում են անկյունների ոլորվելը և նյութի շերտազատումը։ Միագույն երանգով զուսպ դիզայնը թույլ է տալիս ծածկույթն օգտագործել տանը և աշխատավայրում։