Ներկառուցվող տիպի Gefest ЭДВ ДА 602-01 Н1 էլեկտրական ջեռոցն ունի ոճային սև-արծաթագույն գունավորում։ Ընդ որում, այն կարող է տեղադրվել եփման մակերեսից անկախ։ 2060 W միացման հզորության դեպքում այն պատկանում է էներգասպառման B դասին և ընդունակ է տաքանալ մինչև 250°։ Ներկառուցված ժամաչափը ժամանակին կհիշեցնի անջատել ջեռոցը։ Հովացման օդափոխիչը հավասարաչափ տեղաշարժում է տաք օդի հոսքերը ներսում, որպեսզի ուտեստները հավասարաչափ թխվեն։ Մոդելը կարող է նաև «հպարտանալ» ներկառուցված գրիլի և պատրաստման 8 ավտոծրագրերի առկայությամբ։ Gefest ЭДВ ДА 602-01 Н1 ջեռոցը կառավարվում է պտտվող մեխանիզմի օգնությամբ։