JVC JK-HB5140 ընկղմվող բլենդերը պատրաստված է մոխրագույն իրանով։ Մոդելը նախատեսված է կարտոֆիլի պյուրե, սմուզի պատրաստելու, ձու, կաթ և կրեմ հարելու, բանջարեղեն և մրգեր մանրացնելու համար։ Յուրաքանչյուր գործողության համար հավաքածուում նախատեսված է առանձին գլխիկ։ Կափարիչով չափիչ բաժակը թույլ կտա պատրաստված խառնուրդը պահել սառնարանում։ Բլենդերի դանակը հագեցած է չորս շեղբով, ինչը կապահովի խառնման ավելի բարձր արագություն։ JVC JK-HB5140-ը կառավարվում է իրանի վրայի կոճակների միջոցով։ Սարքն ունի աշխատանքային 6 ռեժիմ և արագության սահուն կարգավորում։ Այդ պատճառով մթերքները չեն ցայտի խառնման սկզբում։ Բլենդերը պաշտպանված է գերտաքացումից, այսինքն՝ այն ավտոմատ կերպով կանջատվի, եթե շարժիչի ներսի ջերմաստիճանը մոտենա կրիտիկականին։