FujiFilm Instax Square լուսանկարչական ժապավենը ծախսվող նյութ է այս արտադրողի տեսախցիկների համար։ Այն հարմար է Instax SQUARE SQ10 և SQ6 մոդելների համար։ Լրացուցիչ այն կարելի է օգտագործել Instax Share SP-3 տպիչի համար։
FujiFilm Instax Square լուսանկարչական ժապավենն արտադրվում է որակյալ նյութերի կիրառմամբ։ Այս հանգամանքը դրականորեն է անդրադառնում պատրաստի լուսանկարների վրա։ Դուք կկարողանաք ստանալ հիանալի նկարներ, տեղադրել դրանք ալբոմում կամ շրջանակի մեջ։
Լուսանկարի չափսը 86x72 մմ է։ Կադրի չափսը՝ 62x62 մմ։ Լուսանկարչական ժապավենի զգայունությունը 800 ISO է։ Հասանելի կադրերի քանակը 20 հատ է, դուք կկարողանաք ստանալ բազմաթիվ հիանալի լուսանկարներ։