Սև գույնի ARDOR GAMING Ghost Knight 1000R RB-004 համակարգչային աթոռը նախատեսված է գեյմերների համար։ Այն ունի անատոմիական ձև՝ կողային աջակցությամբ, հագեցած է գլխակալով, պոլիուրեթանային վրադիրներով մետաղական 3D բազկակալներով։ Մոդելում կարելի է կարգավորել նստատեղի բարձրությունը և թիկնակի թեքության անկյունը 90-180° միջակայքում։ Գոտկատեղի հատվածի կարգավորման ֆունկցիան ապահովում է մեջքի անատոմիորեն ճիշտ դիրքը համակարգչի առջև երկար նստելու դեպքում։ Ապրանքը խորհուրդ է տրվում 160-ից մինչև 190 սմ հասակ ունեցող օգտատերերի համար։ Կառուցվածքը հագեցած է 4-րդ դասի գազլիֆտով և դիմանում է մինչև 150 կգ քաշի։
ARDOR GAMING Ghost Knight 1000R RB-004 համակարգչային աթոռն ունի էկոկաշվից թիկնակի և նստատեղի պաստառապատում։ Նյութն ամուր է և մաշակայուն, հեշտությամբ մաքրվում է։ Ներքին լցոնումը պատրաստված է սառը փրփուրից։ Այն առաձգական է և լավ պահպանում է ձևը։ Խաչուկը պատրաստված է մետաղից, այն ամուր է և դիմացկուն արտաքին ծանրաբեռնվածության նկատմամբ։ Անիվներն ապահովում են շարժունակություն և չեն քերծում հատակի ծածկույթը։ Ճոճման մուլտիբլոկ մեխանիզմն ապահովում է սահուն շարժումներ և թիկնակը մի քանի դիրքերում ֆիքսելու հնարավորություն։ Դրանում կարելի է կարգավորել շարժումների կոշտությունը։