Scarlett SC-GS130S38 շոգեմշակման սարքն ունի 2000 Վտ հզորություն, ուստի հարթեցնում է ծալքերը խիտ ու կոպիտ գործվածքներից, ինչպես նաև հարմար է վերնահագուստի խնամքի համար։ 1.8 լիտրանոց տարայից ջրի տաքացումը տևում է 45 վրկ։ Մոդելն ապահովում է աշխատանքային 10 ռեժիմ՝ թույլ տալով շոգեմշակել նույնիսկ նուրբ գործվածքները։ Scarlett SC-GS130S38-ի տակդիրը պատրաստված է չժանգոտվող պողպատից, որը հավասարաչափ բաշխում է ջերմությունը և չի պատվում կոռոզիոն շերտով։ Խոզանակ-գլխիկը հեռացնում է փոշին, բուրդը, մազերը։ Տելեսկոպիկ ձողի բարձրությունը կարելի է կարգավորել ըստ օգտատիրոջ հասակի։ Կառուցվածքով նախատեսված են հագուստի կախիչ և տաբատների կամ կիսաշրջազգեստների ամրակներ։ Հանովի մեխանիզմը թույլ է տալիս արագ ջուր լցնել տարայի մեջ։ Մոդելն ունի ծալովի արդուկի տախտակ։ Պաշտպանիչ թաթմանը կանխում է ձեռքերի մաշկի այրվածքները։