ThrustMaster T300 Ferrari Integral Racing Wheel Alcantara Edition սև ղեկը համալրված է երեք ոտնակով ոտնակային բլոկով, ինչի շնորհիվ Դուք կկարողանաք ավելի լավ զգալ վիրտուալ մրցարշավի ողջ ընթացքը։ Ծրագրային ապահովումը թույլ է տալիս միացնել ղեկը ոչ միայն ԱՀ-ին, այլև PlayStation 3, PlayStation 4 խաղային մոդուլներին։ Իսկ միացման լարային եղանակի շնորհիվ պահպանվում է ազդանշանի բարձր որակը, ինչը հնարավորություն է տալիս ճշգրիտ կատարել ցանկացած գործողություն խաղի մեջ։ Վիբրոարձագանքի շնորհիվ Դուք Ձեզ կզգաք իսկական մրցարշավորդ։
ThrustMaster T300 Ferrari Integral Racing Wheel Alcantara Edition ղեկի մեծ չափսը (30 սմ տրամագծով), ինչպես նաև «ալկանտարա» հատուկ ծածկույթն ապահովում են մրցարշավային ավտոմեքենայի առավելագույնս հարմարավետ կառավարում խաղում։ Երկգոտի մեխանիզմը նախատեսում է հետադարձ կապի բարձր արագություն և ճշգրտություն։ Բացի այդ, ղեկը հագեցած է անհպում մագնիսական սենսորով։ Ֆունկցիոնալ կոճակները, ինչպես նաև կառավարման վահանակի վրա տեղադրված փոխանջատիչները թույլ են տալիս արագ և հեշտությամբ կատարել անհրաժեշտ գործողությունները։ Ամրացման ունիվերսալ համակարգի շնորհիվ ղեկը կարելի է ֆիքսել ցանկացած մակերևույթի վրա։