Hotpoint HT 6200 S արծաթագույն սառցախցիկով սառնարանը հալեցվում է ինքնուրույն, դրա համար այն անջատելու կարիք չկա։ Ետնամասի պատերին եղյամի կուտակմանը զուգընթաց տեղի է ունենում դրա ավտոմատ հալեցումը ջերմաստիճանի չնչին բարձրացմամբ, ինչից հետո ջուրը խցիկից հոսում է դեպի ռեզերվուար։ Էլեկտրաէներգիայի անջատման դեպքում ջերմաստիճանը մնում է անփոփոխ 14 ժ ընթացքում։ Աղմուկի մակարդակը համապատասխանում է հանգիստ խոսակցությանը։ Սառեցման հզորությունը կազմում է 6 կգ/օր։ Hotpoint HT 6200 S-ի կառուցվածքում նախատեսված է դռան վերակախման հնարավորություն։ Առջևի վահանակին առկա է էկրան, որտեղ ցուցադրվում է ջերմաստիճանը։ Գերսառեցման գործառույթով դուք կկարողանաք սառեցնել մթերքները՝ պահպանելով առավելագույն վիտամիններ։